18.03.2008 - Шеренга протестаВ Ереване пройдет акция протеста, принять в которой смогут все те граждане, которые желают выразить протест в связи с насилием и убийствами 1 марта, а также продолжающимися политическими арестами. Итак 21 марта вечером с 17 до 19 часов будет организована акция под названием «шеренга протеста», которая растянется от площади Свобода, до памятника Александру Мясникяну, у посольства Франции(именно здесь развернулись кровавые события 1-2 марта).
Организаторы утвердили некоторые правила, так, граждане должны стоять исключительно на непроезжей части, на тротуарах, чтобы не препятствовать движению автотранспорта. Участники должны располагаться друг от друга на расстоянии 1 метра, или вытянутой руки. Если число участников акции превысит количество, для того, чтобы стоять одним рядом, то часть, превышающая количество, по тому же принципу будет расположена на противоположной стороне улицы, с тем, чтобы избежать скопления народа, и это мероприятие не рассматривалось бы как массовое. Для выражения протеста рекомендуется иметь при себе фотографию одного или нескольких политзаключенных, черную ленту или просто черное одеяние, в память жертв 1 марта, свечи, клейкую ленту, которой необходимо заклеить рот участника, в знак протеста в связи с ограничениями СМИ. Организаторы мероприятия призывают максимально соблюдать порядок, не идти на провокации, при угрозе применения силы просто удалиться из ряда, отвечать на вопросы полицейских и журналистов спокойно, без оскорблений.
ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
· Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
· Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
· Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
o Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
o Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
o Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ
Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
· Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
· Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով: Опубликовано на сайте: http://www.newarmenia.net Прямая ссылка: http://www.newarmenia.net/index.php?name=News&op=view&id=126
|
|